Tiffany & Co-ն Կենդրիկ Լամարի հետ ստեղծել է «Փշե պսակ»

Tiffany & Co-ն Կենդրիկ Լամարի հետ ստեղծել է «Փշե պսակ»

Tiffany & Co-ն ցույց է տվել Կենդրիկ Լամարի հետ համագործակցության արդյունքում ստեղծված «Փշե պսակը։ «Փշե պսակն» իրականում տիտանից թագ է, զարդարված ադամանդներով։ Այն ստեղծվել է 10 ամսվա ընթացքում։ Լամարն այս զարդով հայտնվել է հունիսի քսանվեցին, Գլասթոնբերիում ունեցած ելույթի ժամանակ։

Tiffany & Co-ի ղեկավարներից Ալեքսանդր Արնոն հայտարարել է, որ Կենդրիկ Լամարը հանդիսանում է արտիստիզմի, ստեղծագործական ավանտյուրիզմի եւ անդադար նորարարությունների խորհրդանիշը, եւ այս հատկանիշներն են, որ երկու դար հանդիսացել են ուղենիշ նաեւ Tiffany & Co-ի համար։ Լամարն ու Ֆրին առաջին անգամ անցյալ տարի են դիմել ոսկերչական ընկերությանը, որպեսզի նրան թագ պատրաստեն փշե պսակի տեսքով։