Եկեք այդ հարցին ավելի ուշ պատասխանեմ. Փաստաբանը՝ Վստրեչի ապերի տան խուզարկության մասին

Եկեք այդ հարցին ավելի ուշ պատասխանեմ. Փաստաբանը՝ Վստրեչի ապերի տան խուզարկության մասին

Ինչպես ավելի վաղ գրել էինք, մենք տեղեկացանք, որ շրջափակել են նաեւ Վստրեչի Ապերի տունը։ Իսկ երեկ տեղեկություն էինք ստացել, որ Վրաստանի իրավապահներն են գործողություն իրականացրել այն բնակարանում, որտեղ ենթադրաբար գտնվելիս է եղել Վստրեչի Ապերը՝ Արամ Վարդանյանը։ Մեզ հասած տեղեկություններով, Ապերը մի քանի օր առաջ հեռացած է եղել նշված հասցեից։ Մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունը կասկածներ ունի, որ Ապերը ընդդիմության հետ է եւ աջակցում է նրանց գործողություններին։ Նրան թիրախավորելու իմաստը դա է։

«Հրապարակի» հետ զրույցում Արամ Վարդանյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հարցին, թե ինչ խուզարկության մասին է խոսքը, նշեց. «Որտեղից է այդ ինֆորմացիան, եկեք այդ հարցին ավելի ուշ պատասխանեմ»։

Հարցին, թե այդուհանդերձ խուզարկությունը ընթանում է , Սահակյանը նշեց. «Ես տենց բան չասացի»։