ԼՂ հայերը կամ ստիպված են լինելու թողնել իրենց պապական տները, կամ մնալ ու սովամահ լինել, եթե դատարանը միջոցներ չձեռնարկի

 ԼՂ հայերը կամ ստիպված են լինելու թողնել իրենց պապական տները, կամ մնալ ու սովամահ լինել, եթե դատարանը միջոցներ չձեռնարկի

Ֆրանսիան, ԱՄՆ-ն, ԵԽ-ն ու ԵՄ-ն, ինչպես հայտնի է, արդեն իսկ դատապարտել են Ադրբեջանի քայլերը։ Դեռ մեկ ամիս առաջ է ՄԻԵԴ-ը որոշում ընդունել, որպեսզի Ադրբեջանը բացի փակած ճանապարհը հիվանդների, ճանապարհներին մնացած մարդկանց համար, սակայն Ադրբեջանը այս ամենը պարզապես անտեսեց։ Այս մասին քիչ առաջ Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով նիստին իր ելույթում նշեց ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Իմ կողմից բարձրաձայնած հարցերը դեռ վաղուց պիտի լուծված լինեին ՄԱԿ-ի ԱԽ միջամտությամբ նախորդ տարվա  դեկտեմբերի 20-ի որոշման համաձայն, բայց Ադրբեջանը կարծես հաստատակամ է ԼՂ հայերին ոչնչացնելու իր մտադրության հարցում։ Լեռնային Ղարաբաղում, ուզում եմ տեղեկացնել, մեկ անձ արդեն իսկ մահացել է բուժօգնության բացակայությունից, իսկ  շատերը կարող են նման ռիսկի առաջ  դեռ կանգնել։ Լեռնային Ղարաբաղում մարդիկ սնունդը կտրոններով են ստանում, դեղորայքի պակաս կա, մի շարք կազմակերպություններ ստիպված են եղել իրենց գործունեությունն ավարտել։ Արդարադատության միջազգային դատարանը վերջին միջոցն է։ եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առջև կկանգնեն` թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ ու սովամահ լինել»,- հավելեց նա։