Ի՞նչ հանդիպումներ կան այսօր․ ավարտվում է խմբային փուլը

Ի՞նչ հանդիպումներ կան այսօր․ ավարտվում է խմբային փուլը

Կատարում շարունակվում է ֆուտբոլի Աշխարհի 2022 թվականի առաջնությունը։ Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրը ևս շուտով կմոտենա ավարտին, որից հետո պարզ է դառնալու, թե ի վերջո որ հավաքականներն են ապահովել իրենց տեղերը 1/8 եզրափակչում։

Հիշեցնենք, որ խմբային փուլի երրորդ տուրի նույն խմբում ընդգրկված հավաքականների միջև հանդիպումները միմյանց միջև որևէ պայմանավորվածություն բացառելու նպատակով մեկնարկում են նույն ժամին։

Ներկայացնում ենք երրորդ տուրի այսօրվա հանդիպումների ժամանակացույցը՝  Գանա-Ուրուգվայ, Հարավային-Կորեա Պորտուգալիա (19:00), Կամերուն – Բրազիլիա, Շվեյցարիա-Սերբիա (23:00):

Ռոնալդուն ու տղաները, հիշեցնենք, խմբային փուլի առաջին երկու հանդիպումներում նույնքան հաղթանակ են տոնել ու ապահովել տեղը 1/8 եզրափակչում։ Երկրորդ տեղի համար H խմբում կպայքարեն Ուրուգվայը, Գանան ու Հարավային Կորեան։ Այս պահի դրությամբ Գանան վաստակած երեք միավորով երկրորդն է։ G խմբում Բրազիլիան ևս երկու հաղթանակ է տարել ու առաջին տեղով դուրս եկել 1/8 եզրափակիչ։ Այս խմբում երկրորդ տեղի համար պայքարելու են Շվեյցարիան, Սերբիան ու Կամերունը։