Արցախի շուրջ տարվող առևտուրը

Արցախի շուրջ տարվող առևտուրը

Դեռևս այս տարվա հոկտեմբերին  ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ խոսելով իր հրաժարականի պահանջի մասին`  ուշագրավ ակնարկ էր արել` հայտարարելով, որ ՍԴ-ով է անցնում Ղարաբաղը տալու–չտալու հարցը․

«․․․պատճառը ոչ թե Քոչարյանն է , այլ` Արցախի շուրջ տարվող առևտուրը, որտեղ ինքը խանգարում է կողմերի համաձայնությունների իրագործմանը:

Հենց դա էր պատճառը, որ ՍԴ նախագահը կոչ էր անում քաղաքական ուժերին, այդ թվում` խորհրդարանական ընդիմությանը, աջակցել իրեն՝ ՍԴ-ն պահելը համեմատելով սահման պահելու հետ: Եվ բնական է, որ այն ուժերը, որոնք կաջակցեն Փաշինյանին ՍԴ-ն ցրելու հարցում , ինքնստինքյան դառնում են սահման հանձնող:

Այդ գործը դյուրին դարձնելու  նպատակով հանրության մեջ այն կարծիքն են արմատավորել, կասեի՝ ներմուծել, որ հրաժարականի պահանջը բացառապես  ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ է կապված։ Անձի հետ կապված նման վտանգավոր ու կտրուկ քայլերի գնալը քաղաքական ոչ մի ենթատեքստում չի տեղավորվում։ Ի դեպ, նույն բանը պնդել է նաև Երկրորդ նախագահը` իր բանտարկությունը պայմանավորելով նրանով, որ խանգարում է բանակցային գործընթացում զիջումների գնալու ծրագրի իրականացմանը:  Հանրության մեջ ստեղծելով այն պատրանքը, որ զուտ Ռոբերտ Քոչարյան հանցագործին կալանավորելու, պատժելու նպատակով է կատարում ՍԴ-ի ցրումը՝ դատաիրավական բարեփոխումներ անվան տակ,  փաստորեն լռելայն ստանում է հանրության համաձայնությունը։ Տեսնու՞մ եք, թե ինչքա՜ն է դյուրինանում գործը։ Քոչարյանի շուրջ ակտիվացնելով հանրության ատելության կրակը՝ տարբեր մեթոդներով, լուծում է այնպիսի առանցքային հարց, որը չենք էլ պատկերացնելու, թե ինչպես եղավ։

Զգոն եղեք։ Քոչարյանի շուրջ աղմուկ բարձրացնելով, այլ հարց կլուծվի․․․

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին այսօր Հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք առաջադրեց Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով՝ «պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

ՍԴ նախագահի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը: