Խուզարկել են Թրամփի տներից մեկը 

Խուզարկել են Թրամփի տներից մեկը 

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագո կալվածքում Հետաքննությունների դաշնային բյուրոն օգոստոսի ութին անցկացրել է խուզարկություն։ Խուզարկության ընթացքում կոտրվել ու բացվել է չհրկիզվող պահարանը, որը գտնվել է այդ տանը։ Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը։

Խուզարկությունը կապված է եղել մի շարք գաղտնի փաստաթղթերի հետ, որոնք գտնվել են նախկին նախագահի տանը։ Այդ փաստաթղթերը Թրամփն իր հետ բերել էր Մար-ա-Լագո, երբ հեռացել է Սպիտակ տնից։ Փաստաթղթերը դասավորված են եղել մեծ տուփերի մեջ։