Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը կայցելի Բաքու

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարքը կայցելի Բաքու

Նոյեմբերի 14-ին Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը կայցելի Բաքու՝ մասնակցելու համար Բաքվում կայանալիք աշխարհի կրոնական առաջնորդների երկրորդ համաժողովին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Այցի ընթացքում Ռուս Ուղղափառ եկեղեցու հովվապետը նաեւ կկատարի Բաքվի Յուղաբեր կանանց պրավոսլավ եկեղեցու փոքր օծման արարողությունը։ Նշենք, որ Աշխարհի կրոնական առաջնորդների երկրորդ համաժողովը կկայանա Բաքվում՝ նոյեմբերի 14-15-ին։