Հայտնի դերասանը վիրահատվել է
Խորհրդային ժամանակների հայտնի դերասան Վասիլի Լիվանովը տեղափոխվել է մոսկովյան հիվանդանոցներից մեկը։ Ռուսալեզու մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, պատճառը եղել է ձեռքի երկաի խցանումը։
Բժիշկները իրականացրել են վիրահատական միջամտություն, հեռացնելով խցանումը։ Ներկայումս խորհրդային կինոարվեստի ոսկե ֆոնդում տեղ գտած «Շերլոկ Հոլմսի» հերոսն իրեն լավ է զգում։
Նրա վիճակը գնահատվել է կայուն։ Վասիլի Լիվանովի հարսը՝ Եկատերինան, հաստատել է, որ արտիստը վիրահատվել է եւ հիմա իրեն լավ է զգում։ Արտիստի առողջական վիճակի հետ կապված այլ տեղեկություններ չի հայտնել։
Կարծիքներ