Ըստ Լուկաշենկոյի՝ ամենաբարձր մակարդակով նախանձում են Բելառուսին

Ըստ Լուկաշենկոյի՝ ամենաբարձր մակարդակով նախանձում են Բելառուսին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսին նախանձում են ամենաբարձր մակարդակով այն բանի համար, որ Բելառուսում չկան խիստ սահմանափակումներ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին Լուկաշենկոն ասել է Մինսկի տրակտորների գործարան այցի ժամանակ, ինչպես հայտնում է ОНТ-ն։

Ըստ Լուկաշենկոյի, Բելառուսն աշխարհի միակ երկիրն է, որը այդ ճանապարհով չի գնացել եւ բոլորը ամենաբարձր մակարդակով նախանձում են։ Նա նաեւ ասել է, որ կարիք չկա վարակվելուց վախենալուց։ Հավաստիացրել է, որ եթե վարակվողներ լինեն, պետությունը կբուժի։ Լուկաշենկոն ասել է նաեւ, որ եթե իրենց հաջողվի հաղթահարել վիրուսը, կարող են աշխարհին ասել, որ իրենցից սովորեն։