Չարենցավանում մի կին Արզաքանցյանի հանրահավաքին Ծառուկյանին էր գովում (տեսանյութ)

Չարենցավանում մի կին Արզաքանցյանի հանրահավաքին Ծառուկյանին էր գովում (տեսանյութ)

Այսօր Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին ու քայլերթին զուգահեռ` հանրահավաք էր անցկացնում նաև Դեմոկրատական կուսակցությունը` Արամ Սարգսյանի և Տիգրան Արզաքանցյանի գլխավորությամբ:

Երբ մոտեցանք Արամ Սարգսյանի հետ զրուցելու, այդ պահին մի կին` Չարենցավանում հայտնի Արևիկը, բարձրախոսը վերցրել ու բղավելով ելույթ էր ունենում: Նա կեսից սկսեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունը տալ ու նրան գովել:

«Այո, բարգավաճելու ենք, քանի որ մեր կողքին կանգնած է Ծառուկյան Գագիկը»,-ասաց ելույթ ունեցող կինը:

Արզաքանցյանի թիմակից կինն էլ, որը պատգամավորի թեկնածու է, արձագանքեց, թե Ծառուկյանը խորհրդարանում ցույց է տվել իր ուժերը, որը շատ ծիծաղելի է:

Երբ մոտեցանք Ծառուկյանին գովող կնոջը` հարցնելու, թե ինչու է Արզաքանցյանի միտինգին Ծառուկյանին գովում, նա ասաց, թե ինքը հայ է, իրավունք ունի որ բոլորին էլ գովում է:

Հարցին` Ծառուկյանի միտինգին Արզաքանցյանի մասին կխոսի՞, չարենցավանցի Արևիկն ասաց. «Բոլորի մասին էլ կխոսեմ»:

Այդ ընթացքում վիճաբանություն էր սկսվել մեկ ուրիշ տիկնոջ կողմից, որը, ինչպես հասկացանք, նիկոլական էր, և երբ Արզաքանցյանի կողքը կանգնածներից մեկը գոռաց` առանց թուրքի Հայաստան, կինը բղավեց, թե «թուրքը դու ես»: Այս ամենի արդյունքում փչացավ Տիգրան Արզաքանցյանի և դեմկուսի հանրահավաքը, որը, ի դեպ, պիտի Չարենցավանի հրապարակում անցկացվեր, բայց Փաշինյանի հանրահավաքի պատճառով արգելել են դեմկուսին այնտեղ կազմակերպել իրենց հանդիպումը: Արդյունքում ստիպված են եղել երբեմնի կինոյի տան դիմաց հանրահավաք անել:

Մանրամասն՝ տեսանյութում