Հանդիպումներ են ունեցել համակիրների հետ

Հանդիպումներ են ունեցել համակիրների հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները յոթ քաղաքներում (Հրազդան, Աբովյան, Գյումրի, Սպիտակ , Վանաձոր, Արտաշատ, Կապան) հանդիպումներ են ունեցել մեր ընկերների և համակիրների հետ:

Խոսել ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ ծառացած մարտահրավերների,  հայ֊թուրքական հարաբերությունների, անվտանգության խնդիրների և 
ներքաղաքական հարցերի մասին։
Քննարկել  ենք մեր անելիքները, մասնավորապես, դիմադրության ձևավորման աշխատանքները և այդ ուղղությամբ իրականցվելիք  ծրագրերը:
Սիրելի հայրենակիցներ.
առաջիկա երկու ամիսների ընթացքում պլանավորում ենք հանդիպումներ  կազմակերպել բոլոր քաղաքներում: 
Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի։

Իշխան Սաղաթելյան