Գործադիր մարմնի ղեկավարի ուշադրությանն եմ հրավիրում հետևյալ կարևոր իրավանորմը
Այսօր գործադիր մարմնի ղեկավարը բարձր ամբիոններից հայտարարում է, որ կալանավայրերում մի քանի անգամ քիչ կալանավորված անձիք կան, քան տարիներ առաջ և դա դիտում է իշխանության ձեռքբերումը, կցանկանայի փաստել, որ այն պետք չէ բացառապես վերագրել իշխանությանը։ Այն, իրավամբ, բոլորիս ձեռքբերումն է, մասնավորապես՝ իրավապաշտպանների, փաստաբանների, լրագրողների, որոնց անմիջական և տևական պայքարի շնորհիվ այսօր կիրառվում է ալտերնատիվ խափանման միջոց կամ գրավ։
Այժմ գործադիր մարմնի ղեկավարի ուշադրությանն եմ հրավիրում հետևյալ կարևոր իրավանորմը։ Դատարանները բազմաթիվ ձերբակալություններ դիտում են ապօրինի, ոչ իրավաչափ, սակայն ապօրինի ձերբակալում իրականացնող անձիք իրավական գնահատականի չեն արժանանում։ Ավելին, քրեական օրենսգրքում առկա է դրա հետ կապված համապատասխան հոդված։ Ժամանակն է իրականացնել նաև այս ոլորտում համապատասխան գործառույթներ և, իրավամբ, բարձր ամբիոններից հայտարարել, որ մեկ քայլ ևս կատարվեց իրավունքի զարգացման գործում, ի նպաստ պետության և պետականության։
Լևոն Բաղդասարյան
Լեվ Գրուպ փաստաբանական գրասենյակի գլխավոր տնօրեն
Կարծիքներ