«Բարսելոնայի» 5 ֆուտբոլիստներ առողջացել են կորոնավիրուսից

«Բարսելոնայի» 5 ֆուտբոլիստներ առողջացել են կորոնավիրուսից

Կատալոնական «Բարսելոնայի» հինգ ֆուտբոլիստներ առողջացել են կորոնավիրուսային հիվանդությունից։ Այս մասին հայտնում է RAC1-ը։ Ըստ հաղորդման, կորոնավիրուս հայտնաբերվել էր նաեւ մարզչական շտաբի երկու ներկայացուցչի մոտ։ Առողջացած մարզիկները արդեն վերադարձել են մարզումներին։ Նրանց մոտ վարակը հայտնաբերվել էր մարտին՝ արյան անալիզի միջոցով։

Հիշեցնենք, որ Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը, որը կորոնավիրուսային բռնկման պատճառով դադարեցվել էր մարտին, կվերսկսվի հունիսի 11-ին։ Առաջին հանդիպումը կկայանա «Սեւիլիայի» եւ «Բեթիսի» միջեւ, իսկ արդեն հունիսի 13-ին ուժերը կչափեն «Բարսելոնան» եւ «Մալյորկան»՝ հունիսի 13-ին։