Զելենսկին փորձեց ԱՄՆ-ին ներքաշել ՌԴ-ի դեմ պատերազմի մեջ․TACС

Զելենսկին փորձեց ԱՄՆ-ին ներքաշել ՌԴ-ի դեմ պատերազմի մեջ․TACС

Լեհաստանում երկու հրթիռների ընկնելը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից խաղարկված գամբիտ է, որը ստիպում է ԱՄՆ-ին ռազմական գործողություններ սկսել Ռուսաստանի դեմ։ Սակայն Ամերիկան ​​պետք է ամեն ինչ անի՝ դա կանխելու համար։ Այս մասին գրել է ամերիկյան The American Conservative ամսագիրը։

«Զելենսկու մոլորեցնող հրթիռային գամբիտը ուժեղացնում է Վաշինգտոնի՝ Կիևի նկատմամբ քաղաքական կուրսը փոխելու անհրաժեշտությունը։ Նա մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի իր երկրի զինված ուժերի ենթադրյալ սխալ հարվածն օգտագործելով՝ ՆԱՏՕ-ին ներքաշի Ռուսաստանի դեմ ընթացող պատերազմի մեջ: Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները պետք է հակահրդեհային, պաշտպանական պատնեշներ կառուցեն՝ կանխելու այս հակամարտության տարածումը»,- գրել են հոդվածի հեղինակները։

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն պետք է նվազեցնի Ուկրաինային և Եվրոպային տրամադրվող ռազմական օգնությունը։ Հոդվածագիրներն ընդգծել են, որ եվրոպացիներն իրենք պետք է հոգ տան իրենց անվտանգության մասին։