Մինչև 10 մլն դրամի հուշանվեր․ ինչ գնումներ է պլանավորել քաղաքապետարանը

Մինչև 10 մլն դրամի հուշանվեր․ ինչ գնումներ է պլանավորել քաղաքապետարանը

Երևանի քաղաքապետարանի գնումների պլանից տեղեկանում ենք, որ քաղաքապետարանը նախատեսում  է գնել ինչ-որ հուշանվերներ, որոնց ընդհանուր  աժեքի համար սահմանվել է առավելագույնը 10 մլն դրամ։ Քաղաքապետարանից փորձեցինք ճշտել, թե այդ ի՞նչ հուշանվերներ  են, և ո՞ւմ համար են դրանք նախատեսված։ Քաղաքապետարանից պատասխանեցին․
«Սույն տողը վերաբերում է քաղաքապետարանի արարողակարգային փոխայցելությունների համար օգտագործվող արարողակարգային հուշանվերների գնման պլանին, որը հաստատվում է յուրաքանչյուր տարեգլխին: 2020 թվականին քաղաքապետարանը այս տողով որեւէ գնում չի իրականացրել, որևէ հուշանվեր չի ձեռքբերել, հետեւաբար՝ որեւէ գումար չի ծախսել: 
Միեւնույն ժամանակ ներկայացնում եմ Ձեզ նախորդ երեք տարիներին նույն հոդվածով կատարված ծախսերի փաստացի թվերը: Այսպես, 2019 թվականին արարողակարգային հուշանվերների ձեռքբերման համար քաղաքապետարանը ծախսել է 789 հազար ՀՀ դրամ, 2018-ին՝ 13 միլիոն 864 հազար ՀՀ դրամ, իսկ 2017 թվականին՝ 51 միլիոն 175 հազար 260 ՀՀ դրամ»,- ասված է քաղաքապետարանի պաշտոնական պատասխանում։

Բացի այս՝ ըստ գնումների պլանի, քաղաքապետարանը նախատեսել է գնել մինչև 4 հազար շիշ ջուր՝ ընդհանուր 960 հազար դրամի, 40 կգ չիր՝ 9 հազար դրամով, 360 հազար դրամի, 40 կգ մշակված ընկուզեղեն՝ 11 հազար դրամով, 440 հազար դրամի, 40 հազար դրամի սև թեյ, ևս 40 հազար դրամի կանաչ թեյ, 88 հազար դրամի աղացած սուրճ, 300 հազար դրամի շոկոլադ, 40 հազար դրամի լուծվող սուրճ։