Եթե մինչեւ երեքշաբթի՝ ժամը 12-ը Նիկոլը չհեռանա, Հայաստանով մեկ լինելու են անհնազանդության բողոքի ակցիաներ․ Սաղաթելյան

Եթե մինչեւ երեքշաբթի՝ ժամը 12-ը Նիկոլը չհեռանա, Հայաստանով մեկ լինելու են անհնազանդության բողոքի ակցիաներ․ Սաղաթելյան

«Մենք մինչեւ երեքշաբթի օրը ժամը 12-ը ժամանակ ենք տալիս, որ Նիկոլը իր քաղաքական թիմին, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի, որոշում ընդունի հրաժարական տա եւ հեռանա: Նիկոլ, սա քո վերջին ժամերն են, որ բնակվում ես կառավարական ամառանոցում: Մենք որեւէ պայմանավորվածություն, որեւէ պայման չենք կարող ունենալ, մենք ունենք մեկ պահանջ, Նիկոլը պետք է հեռանա եւ վերջ»: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

«Մենք երկու հարց կարող ենք  քննարկել՝ Նիկոլի հեռացման օրը եւ ժամը, եւ երկրորդ, խոստանալ, որ ֆիզիկական  հաշվեհարդար մեր ժողովուրդն իր հետ չի տեսնելու։ Եթե մինչեւ երեքշաբթի, ժամը 12-ը Նիկոլը չհեռանա, այստեղից բոլորիդ անունից հայտարարում եմ, որ ամբողջ Հայաստանով մեկ լինելու են անհնազանդության բողոքի ակցիաներ: Որեւէ պայման, որեւէ առաջարկ չենք ընդունելու, կա մեկ պահանջ՝ Նիկոլը պետք է հեռանա եւ վերջ»,- ասաց նա։