Բերեք հայկական, ժողովրդական օրենք ընդունենք

Բերեք հայկական, ժողովրդական օրենք ընդունենք

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը կիսում է  խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հայտարարությունն այն մասին, որ հալալ է Գևորգ Պետրոսյանին միասեռականների  հարցն օրակարգ բերելու համար։

«Այո հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ։ Առաջին քրիստոնյա ազգն ենք, մեր համար անընդունելի է, որ կարող են համասեռամոլները երեխա որդեգրեն ու այդ երեխային դաստիարակեն։ Ո՞վ կարող է պատկերացնել, թե այդ երեխան ինչ կարող է անել։ Մենք ավանդական ազգ ենք։ ԲՀԿ-ի համար, սկսած Գագիկ Ծառուկյանից, դա անընդունելի է։ Թող ասեն, որ հետամնաց ենք»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց  Ծառուկյանը:

Նրա կարծիքով՝ Գևորգ Պետրոսյանը շատ հարգալից ներկայացրել է կուսակցության տեսակետը։ Հորդորեց՝ կարող եք 7 անգամ միացնել ու նայել, որևիցե վիրավորական բան չկա։ Ինչպե՞ս է վերաբերվում Ստամբուլյան կոնվենցիային, կա՞ն դրույթներ, որ ընդունելի են, թե՞ ամբողջությամբ կոնվենցիան անընդունելի է հարցին Ծառուկյանն ասաց.

«Անկեղծորեն ուզում եմ ասել՝ եթե ուզում են ասեն, որ սա իրենք բռնության դեմ են անում, բերեք՝ մեր հայկական, ժողովրդական օրենքն ընդունենք բռնության դեմ: Մենք տողատակերով չենք ուզում: Եթե էսօր բռնության դեմ ա պայքարը, խնդիր չկա, եկեք՝ մերը ստեղծենք, բայց տողատակերով մեզ համար անընդունելի է»,- ասաց նա: