Թրամփի հանդեպ կիրառված «սոցկայքային արգելանքը» կվերացվի 

Թրամփի հանդեպ կիրառված «սոցկայքային արգելանքը» կվերացվի 

Meta ընկերությունը մտադիր է առաջիկայում վերացնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդեպ սահմանված արգելանքը, որով վերջինս չէր կարողանում օգտվել «Ֆեյսբուք» եւ «Ինստագրամ» սոցիալական ցանցերից։ Համաձայն Axios պարբերականի, առաջիկայում նախկին նախագահ Թրամփը վերստին կկարողանա օգտվել «Ֆեյսբուքի» եւ «Ինստագրամի» իր օգտահաշիվներից։ Նման որոշում կայացվել է, որպեսզի առաջիկա ԱՄՆ նախագահական ընտրություններում բոլոր թեկնածուների համար ապահովված լինեն հավասար պայմաններ։

Հիշեցնենք, որ Թրամփը զրկվել էր «Ֆեյսբուք» եւ «Ինստագրամ» սոցկայքերից օգտվելու հնարավորությունից 2021 թվականի հունվարի վեցի միջադեպից հետո։