Լենա Նազարյանը «փուռը տվեց» կուսակցական ընկերուհուն

Լենա Նազարյանը «փուռը տվեց» կուսակցական ընկերուհուն

«Սեպտեմբերին՝ ստամբուլյան բոլոլա է լինելու» վերնագրով նյութում տեղեկացրել էինք, որ Ստամբուլյան կոնվենցիայի վավերականցման հարցն օրակարգ մտնելու դեպքում մեծ հայաստանյան քաոս կարող է սկսվել, երբ տարբեր պատրվակներով հետաձգված հարցի քննարկումը տեղափոխվի սեպտեմբերյան նստաշրջան՝ մտնի ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի օրակարգ։ Ինչպես նաև պաշտոնապես հաստատվի, որ Հայաստանը դրա համար ֆինանսավորում է ստանալու։

Նշել էինք, որ սա ԵՄ համառ պահանջ է և մեր իշխանություններին տևական ժամանակ հաջողվել է հարցը ձգձգել։ Երեկ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և անդրադարձել էր «բռնության ձայնը» հեշթեգով գրառումներին ու գրել, որ «Բավակա՛ն է էպիզոդները ներկայացնեք որպես ազգային նկարագիր՝ հանուն ձեր գաղափարների տարածման: Չի ԱՆՑՆԵԼՈՒ» ֆեյսբուքյան ակտիվ գրոհների էր ենթարկվել։ Պահանջվում էր նրա հրաժարականը, գրվում, որ նա «խայտառակում է ռեսպուբլիկան»։ Սոֆյա Հովսեփյան ինքը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ  մանդատը վայր դնելու պահանջողները LGBT համայնքի ներկայացուցիչներն են: Նաև տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի։

Այդուհանդերձ, Սոֆյա Հովսեփյանը սխալվում է, քանի որ ԱԺ իմքայլական փոխխոսնակ Լենա Նազարյանն իր կուսակցից բողոքող օգտատերից մեկին ի պատասխան՝ գրել է․ «Մանե ջան, էդ հարցերը կան իմ օրակարգում։ Եթե պատգամավորը մի քիչ ավելի  շփվեր կանանց հարցերով զբաղվող ՀԿ-ների հետ ու ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության համապատասխան աշխատանքներին ծանոթ լիներ, այլ կարծիք կունենար»։

Նշենք, որ այդ գրության ի պատասխան էլ Մանե Գևորգյան անուն-ազգանունով ամերիկաբնակ օգտատերն առաջարկում է օրակարգից գործնականի անցնել և թույլ չտալ, որ մեկ անձ վարկաբեկի մի ամբողջ խմբակցություն, կուսակցություն ու օրենսդիր մարմին։

Նշենք, որ սեփական կուսակցին չի պաշտպանել նաև իմքայլական Արեն Մկրտչյանն՝ իր տված հարցազրույցներից մեկում` ասելով Հայաստանում բռնաբարության ծեսեր են կազմակերպվել։

Նշենք, որ պարոն Մկրտչյանից շատ էինք ուզում տեղեկանալ, թե Հայաստանում որտե՞ղ էին բռնաբարության ծեսեր կազմակերպվում, բայց նա հեռախոսին չի պատասխանում։ Նաև Լենա Նազարյանից էինք ուզում տեղեկանալ, թե ի՞նչ ճակատագիր է սպասվում Սոֆյա Հովսեփյանին, բայց Աժ փոխխոսնակը այս պաշտոնում ընտրվելուց հետո քրոնիկ չի պատասխանում գոնե՝ իմ հեռախոսազանգերին։ Սոֆյա Հովսեփյանն էլ անջատել է հեռախոսը։