ՆԳՆ-ն պարզել է զանգողի ինքնությունը

ՆԳՆ-ն պարզել է զանգողի ինքնությունը

2-ամյա Տիգրանի կորելու մասին տեղեկությունը, ցավոք, շահարկվում է տարբեր անձանց կողմից. ավելին՝ կան մարդիկ, որոնք առանց հիմքերի երեխայի առեւանգման իմիտացիա են ստեղծում։

Վերջին օրերին փոքրիկի հայրը ստացել է բազմաթիվ տարօրինակ հեռախոսազանգեր, այդ թվում՝ կեղծ զանգեր նրա հնարավոր գտնվելու վայրի մասին։

Ամենասարսափելին եղել է մի զանգ, որի հեղինակը զանագահարել է փոքրիկի հորը ու միացրել երեխայի լացի ձայն, ապա անջատել հեռախոսը։  «ՆԳՆ ոստիկանությունը պարզել է զանգահարողի ինքնությունը, հայտնաբերել նրան»,- այս մասին «Փաստինֆո»- ին ասաց ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։ 

Նա նաև հավելեց, որ երեխային որոնողական աշխատանքներն ինտենսիվ շարունակվում են։ 

Հիշեցնենք, որ փոքրիկը կորած է համարվում մայիսի 4-ին։ Ս. Սարգսյանի փոխանցմամբ՝ իրավապահ մարմինները դիտարկում են թե դժբախտ պատահարի տարբեր վարկածները, թե հանցավոր դրսեւորումները, նաեւ՝ առեւանգումը։

Որոնողական աշխատանքներն իրականացվում են թե գետում, թե ցամաքում։