Լևոն Տեր-Պետրոսյանը դիվանագիտական անձնագրից զրկվել է 1998թ.` Վարդան Օսկանյանի կարգադրությամբ

Լևոն Տեր-Պետրոսյանը դիվանագիտական անձնագրից զրկվել է 1998թ.` Վարդան Օսկանյանի կարգադրությամբ

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը «Հրապարակի» հրապարակման կապակցությամբ հանդես է եկել պարզաբանմամբ։

Պարզաբանում

Հրապարակ կայքում այսօր հրապարակվել է «Դիվանագիտական անձնագրեր` դեռ մի բան էլ ավելի, քան անցյալում» վերտառությամբ հոդված, որտեղ նշված է. «Ո՞ւմ է ի պաշտոնե տրվում դիվանագիտական անձնագիր․ հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին եւ նրանց ընտանիքների անդամներին, հանրապետության պաշտոնաթող նախագահներին, Ամենայն հայոց կաթողիկոսին, Սահմանադրական դատարանի դատավորներին, կառավարության անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներին, ՀՀ անվտանգության խորհրդի անդամներին, Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների ղեկավարներին (ասենք՝ Հանրային խորհուրդ, Հաշվեքննիչ պալատ, հակակոռուպցիոն հանձնաժողով եւ այլն), իսկ կոլեգիալ մարմինների դեպքում՝ դրանց նախագահներին․ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, գլխավոր դատախազին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահին, մարզպետներին, Երեւանի քաղաքապետին...»:

Տեղեկացնում եմ, որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դիվանագիտական անձնագրից զրկվել է դեռևս 1998թ.` այն ժամանակ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կարգադրությամբ` առանց բացատրության։