Արմեն Գեւորգյանը չի կարողանա մեկնել ՀՀ-ից. դատարանը մերժեց միջնորդությունը

Արմեն Գեւորգյանը չի կարողանա մեկնել ՀՀ-ից. դատարանը մերժեց միջնորդությունը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը չթույլատրեց Արմեն Գևորգյանին լքել երկիրը՝ մերժելով Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և փողերի լվացման համար մեղադրվող, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոց ստորագրությունը վերացնելու կամ ՀՀ-ից բացակայելու թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը:

Հիշեցնենք, որ երեկ պաշտպանը միջնորդել էր Արմեն Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ դրա անհնարինության դեպքում թույլ տալ նրան մեկ շաբաթով բացակայել հանրապետությունից։

Ըստ պաշտպանի՝ Արմեն Գևորգյանը պետք է մեկներ Ավստրիա՝ բժշկական հետազոտության: