Խատուտիկները «ճիշտ» էին, Մարությանը «սխալվեց»

Խատուտիկները «ճիշտ» էին, Մարությանը «սխալվեց»


3 օր առաջ քաղաքապետարանի տնտեսական բաժնի աշխատակիցները արմատախիլ էին անում քաղաքապետարանին հարակից կանաչապատ տարածքի դեղին խատուտիկները։ Աշխատակիցներն ասել էին, որ քաղաքապետը հանձնարարել է պոկել բոլոր դեղին ծաղիկները, քանի որ կանաչապատ տարածքը պետք է կանաչ լինի։ Դրանից առաջ էլ Մարությանը հանձնարարել էր Հյուսիսային պողոտայի կոմերցիոն տարածքների սեփականատերերին տեղեկացնել, որ հեռացնեն սև երանգներով ցուցափեղկերն ու պաստառները։

Կարելի է ենթադրել, որ  քաղաքապետը գույների հետ կապված սևեռուն մտքեր ունի, և քաղաքը ցանկանում է իր ճաշակին համապատասխան ձևավորել։ Սակայն եթե ցուցափեղկերի պարագայում դեռ կարող է Մարությանն  իր հաշվին հաղթանակ գրանցել, ապա դեղին խատուտիկների դեմ պատերազմի առաջին ճակատամարտում արդեն իսկ  տանուլ է տվել, քանի որ 3 օր առաջ գլխատված խատուտիկները կրկին ծաղկել են։ Ի դեպ քաղաքապետարանից փորձել էինք ճշտել, թե այնուամենայնիվ, ո՞րն է դեղին ծաղիկները պոկելու պատճառը, սակայն մեզ առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։