Արոնյանը պարտվեց Կառլսենին. արագ շախմատի ԱԱ

Արոնյանը պարտվեց Կառլսենին. արագ շախմատի ԱԱ

ԱՄՆ-ն ներկայացնող հայազգի շախմատիստ Լևոն Արոնյանը դուրս մնաց Վարշավայում ընթացող արագ շախմատի աշխարհի առաջնության չեմպիոնական պայքարից:

Նախավերջին` 12-րդ տուրում, նա սևերով մրցեց Մագնուս Կառլսենի հետ: Բավական լարված պայքարից հետո հաղթանակ տարավ աշխարհի չեմպիոնը, որը վաստակեց 9 միավոր և հավասարվեց երեք առաջատարներին` Յան Նեպոմնյաշչուն, Նոդիրբեկ Աբդուսատորովին և Ֆաբիանո Կարուանային: Հենց այս քառյակն էլ վերջին տուրում կխաղարկի չեմպիոնի կոչումը: Իսկ ահա Լևոն Արոնյանը 8 միավորով բաժանում է 8-20-րդ տեղերը: