Ադրբեջանցիները նոր դիտակետ էին դրել, տրակտորն էլ կողքին․ մարզպետը՝ ջրատարը քանդելու լուրի մասին

Ադրբեջանցիները նոր դիտակետ էին դրել, տրակտորն էլ կողքին․ մարզպետը՝ ջրատարը քանդելու լուրի մասին

Ֆեյսբուքյան օգտատեր Թաթուլ Հարությունյանը գրել է․

«Հենց նոր իմ կապանցի ընկերոջից լուր ստացա, առ այն,որ Նոր Առաջաձորի (Չայզամի) կամրջի մոտ՝թուրքեր են (զինված)․․ Քանդում են նաեւ Նոր Առաջաձոռի Քաշունիք գետի վրա կառուցված ջրամբարից դեպի Դավիթ֊Բեկ գյուղ տանող ջրատարը․․․Այսպիսով Կապան-Գորիս ճանապարհը վերջնականապես անցնում է ԹՇՆԱՄՈՒՆ»։

Տեղեկությունը ճշտելու նպատակով կապվեցինք Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ՝ հարցնելով՝ ճի՞շտ է տեղեկությունը, որ ջրատարը քանդում են․

«Երեկ, երբ ես Կապանից դեպի Գորիս եկել եմ, Առաջաձորի էդ ճանապարհի հատվածում 100 մետր ներքև իրենք մի հատ դիտակետ են դրել, մի հատ էլ տրակտոր կողքին կանգնած էր, ես էդքանն եմ տեսել, էլ ուրիշ բան այնտեղ չկա»,- պատասխանեց մարզպետը։
Բայց չի՞ գնացել տեսնի՝ գուցե քանդո՞ւմ են՝ հարցրինք մարզպետին․
«Չեն քանդում, էդ տրակտորը կանգնած էր, ես ինչ տեսել, դա եմ ասում։ Կարող է՝ էդ տրակտորը քանդել է, իրենք դրել են իրենց այդ դիտակետը։ Ընդամենը 4 հատ վրան են դնում, իրենք 10-12 հոգի են, պոստ են դնում, ու ոնց որ դրել են, ասենք, միշտ էլ դրել են։ Սահմանի երկայնքով սաղ պոստեր են, դիտակետներ են, և՛ մեր կողմից, և՛ իրենց կողմից։ Հիմա դեպի Կուբաթլու տանող այդ ճանապարհի վրա դրել են իրենք»,- պատասխանեց Պողոսյանը։