Ռուսական գազի գինը չի բարձրանա Հայաստանի համար մինչեւ 2020 թվականի գարուն․ Ն․ Փաշինյան

Ռուսական գազի գինը չի բարձրանա Հայաստանի համար մինչեւ 2020 թվականի գարուն․ Ն․ Փաշինյան

Ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ռուսական գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա մինչեւ հաջորդ տարվա գարուն։ Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Հայաստանի վարչապետը նաեւ ասել է, որ ՌԴ նախագահի հետ քննարկումների արդյունքում պայմանավորվել են, որ տարիֆը չհարվածի Հայաստանի Հանրապետության տնտեսությանը։