Միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայում

Ռուսական Կամչատկայում միանգամից երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Համաձայն այդ երկրի ԱԻՆ Մամուլի ծառայության հաղորդման, ստորգետնյա ցնցումներից մեկի ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ։ Էպիկենտրոնը գտնվել է Ավաչինսկի ծոցի տարածքում։
Օջախի խորությունը 58 կմ։ Երկրաշարժը զգացվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկում՝ 3 մագնիտուդ ուժգնությամբ։ Երկրորդ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.6 մագնիտուդ։ Այն Պետրոպավլովսկ-Կամչատսկում զգացվել է 2 մագնիտուդ ուժգնությամբ։
Կարծիքներ