Նոր զարգացումներ Ջոնի Դիփի եւ Էմբեր Հարդի ամուսնալուծության դատավարությունից

Նոր զարգացումներ Ջոնի Դիփի եւ Էմբեր Հարդի ամուսնալուծության դատավարությունից

55-ամյա հոլիվուդյան դերասան Ջոնի Դիփը դատական հայց է ներկայացրել ընդդեմ իր նախկին կնոջ՝ Էմբեր Հարդի, նրան մեղադրելով իրեն զրպարտելու մեջ եւ պահանջելով 50 միլիոն դոլարի փոխհատուցում։ Ինչպես հայտնում է Lad Bible-ը, հայցի ամրապնդման համար նա արդեն ուղարկել է 87 տեսանյութ, որոնք ցույց են տալու, թե իրականում ինչպիսի անձնավորություն է եղել դերասանի նախկին կինը։ Պարբերականը գրում է, որ չնայած այն բանին, որ ամուսնալուծության բուն պրոցեսը վաղուց ավարտվել է եւ Դիփն ու Հարդը համաձայնության են եկել, սակայն աղմուկը նրանց շուրջ չի դադարում։ Ջոնին հայտարարել է, որ նախկին կինն իրեն դավաճանել է Իլոն Մասկի հետ այն ժամանակ, երբ ինքը եղել է աշխատանքային գործուղումներում։ Բացի այդ, դերասանը նաեւ ասել է, որ Էմբեր Հարդն իր վրա նետել է օղու շիշ, որի հետեւանքով ինքը վնասել է մատը։ Ուղարկված տեսանյութերը եղել են ընտանեկան բնույթի, վերցված տնային տեսահսկման սարքերից, որոնք պարունակում են ընտանեկան վեճերի տեսարաններ։