Նման կարծիքներ արտահայտելը սրբապղծություն է. ԲՀԿ-ականը՝ իմքայլականին․ տեսանյութ

Նման կարծիքներ արտահայտելը սրբապղծություն է. ԲՀԿ-ականը՝ իմքայլականին․ տեսանյութ

«Եթե կան մարդիկ, որ կասկածի տակ են դնում, որ Մեսրոպ Մաշտոցը սուրբ է, ինձ ապշեցնում է։ Ուրեմն մեր երկիրը ապագա չունի»։  Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Լյուդմիլա Սարգսյանը՝ անդրադառնալով «Իմ քայլի» ավագանու անդամների դեմ կարծիքներին Մ.Խորենացու, Գ.Լուսավորչի եւ Մաշտոցի պողոտայի անվանափոխության նախագծին՝ սկզբում ավելացնելով «Սուրբ» մասնիկը։

«Այդ մարդիկ մեր հայապահպանության խնդիրն են լուծել, եւ այսօր նման կարծիքները արտահայտելը սրբապղծություն է։ Ինձ ապշեցնում է, որ մարդիկ ոչ տրամաբանված կարծիքներ են հայտնում։ Ձեր խմբակցության հետ լուրջ աշխատանքներ տանելու ժամանակն է»,֊եզրափակեց Սարգսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։