Մաքսայինի պետ է նշանակվել հարկային-մաքսային կոռումպացված «ոսկե դարաշրջանի» ներկայացուցիչ

Մաքսայինի պետ է նշանակվել հարկային-մաքսային կոռումպացված «ոսկե դարաշրջանի»  ներկայացուցիչ

Օրերս աշխատանքից ազատվել է արևելյան մաքսատան պետ Արմեն Գրիգորյանը։ Այս պաշտոնում նա պաշտոնավարեց 2 ամսից մի փոքր ավելի և այս ընթացքում առանձնացավ նրանով, որ Գրիգորյանի նկատմամբ նշանակվեց ծառայողական քննություն։ Վերջինս ՊԵԿ աշխատակազմի նախկին ղեկավար Աշոտ Գրիգորյանի՝ Երվանդ Զախարյանի մարդու (Երևանի նախկին քաղաքապետ ու ՀՊԾ նախկին ղեկավար Երվանդ Զախարյանն ուր գնացել է, սույն Գրիգորյանին հետը տարել է ) որդին է։ Նրանց պատկանող «Հաշար» ՍՊԸ-ն զբաղվում է օծանելիքի առևտրով, Աբովյան փողոցում ունեն խանութ։

Արմեն Գրիգորյանին փոխարինող անձը՝ Գարիկ Դարբինյանը ոչ միայն «քայլողներից» չէ, այլև, ինչպես պնդում են համակարգին մոտ կանգնած աղբյուրները, հարկային-մաքսային կոռումպացված «ոսկե դարաշրջանի» կարկառուն ներկայացուցիչ է։ Եվ, փաստորեն, սույնը ներկայումս լծվելու է տնտեսական հեղափոխության շրջանակներում՝ ստվերը հարկման դաշտ բերելու ազնիվ նպատակներին։