Կասիլյասը ավարտում է մարզական կարիերան

Կասիլյասը ավարտում է մարզական կարիերան

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը որոշում է կայացրել ավարտել իր մարզական կարիերան, կապված առողջական խնդիրների հետ։ Այս մասին հայտնում է O Jogo պարբերականը։ Իսպանացի դարպասապահը այլեւս խաղադաշտ չի վերադառնա սրտի տագնապից հետո։ Մոտ ապագայում 37-ամյա Կասիլյասը այդ մասին կհայտարարի պաշտոնապես։ «Պորտու»-ն Կասիլյասին արդեն աշխատանք է առաջարկել ակումբի ներսում։ Իսպանացի դարպասապահը հանդես է գալիս «Պորտու» ակումբում սկսած 2015 թվականից։ Մինչ այդ նա հանդես էր եկել Մադրիդի արքայական ակումբում։