COVID 19-ը ԱԺ-ում

COVID 19-ը ԱԺ-ում

Ճի՞շտ է, որ «Իմ քայլի» մի քանի պատգամավորներ կորոնայով վարակված են եղել, անգամ պառկած են եղել, սակայն ձայներ ապահովելու համար բերման են ենթարկվել պառլամենտ, որ քվեարկեն ՍԴ օրինագծի օգտին, եւ վարակն անկանխատեսելի չափերի է հասել՝ հարցրինք առողջապահության կազմակերպիչներից մեկին։ «Ոչ, չկա նման բան, ավելի ստույգ` չեմ կարծում, թե նման բան եղած լինի»: Դուք տիրապետո՞ւմ եք տվյալների բազային։

«Ոչ, այդ տվյալների բազային 3 հոգի դոստուպ ունեն` վարչապետը, առողջապահության նախարարը, Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրենը»: Եթե պարզվի, որ պատգամավորները հիվանդ են եղել ու մասնակցել են նիստին, ինչը քրեորեն հետապնդելի արարք է, դա հնարավո՞ր է հետին թվով պարզել։ «Ոչ»: Պարե՞տն էլ չի տիրապետում այդ բազայի տվյալներին։ «Ոչ»: Կարծիք կա, որ նույն ՀՎԿ-ն կեղծում է օրվա տվյալները։ «Եկեք չասենք` կեղծում է, չնայած ՀՎԿ-ի ղեկավարը` Արտավազդ Վանյանը, նախկին ՀՀԿ-ական է․ սա՝ որպես օրվա կատակ,  իրական թվերի, այսպես ասած` տեղաբաշխում են կատարում, որովհետեւ իրական թվերն այսպես, թե այնպես երեւալու են։ Այսինքն՝ օրերի վրա են բաշխում հիվանդներին, որ օրվա մեջ մեծ թիվ չերեւա, սակայն չհայտարարված թիվ չկա»: Ինչո՞վ եք բացատրում հիվանդների այս աճը, պաշտոնյաները դիմակ են բաժանում, իրենք կրում են, ճիշտ է՝ թանկարժեք դիմակներն իրենք են կրում, էժանները՝ բաժանում։ «Այո, ունենք տագնապ, որ թվերն ավելանում են, եւ պիկը ոչ մի կերպ չի մոտենում»: Ասել էիք՝ տներում այլեւս հիվանդներ չունեք․ ինչպե՞ս կարողացաք այդքան արագ տեղավորել։ «Չինաստանից բերվեց 500 թթվածնային խտացուցիչ, մենք ոչ թե մահճակալ չունեինք, այլ` թթվածնով մահճակալ, հիմա բուժումը խիստ օպտիմալ է ընթանում»: