Փորձելու են ժողովրդի «ջեբը գցել»

Փորձելու են ժողովրդի «ջեբը գցել»

Սա հերթական քայլն է, որ եթե վատ հետևանք ունենա, ասենք՝ ոչ թե մեծամասնությունն է մեղավոր, այլ ժողովուրդն է առաջարկել, սա ժողովրդի ջեբը գցելու հերթական գործողությունն է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին Ազգային ժողովում հայտարարել է  «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով ՀՀ-ի ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին:

«Սակայն դուք բազմիցս ցույց եք տվել, որ ժողովրդի ցանկությունը ձեզ համար ոչինչ է։ Ձեր պատասխանատվությունը ժողովրդի վրա բարդելու հերթական փորձն է։ Դեմքի լրջությամբ ուզում եք ժողովրդին համոզել, թե սա մեր անվտանգության համակարգն է։ Չկա նման բան, հերթական արկածախնդրային քայլն է՝ փորձելով ՀՀ-ն դնել մի նոր հարվածների առաջ»,- ասել է նա: