Չինաստանի նախագահը հորդորել է պատրաստվել կորոնավիրուսի երկրորդ ալիքին

Չինաստանի նախագահը հորդորել է պատրաստվել կորոնավիրուսի երկրորդ ալիքին

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ արդեն ժամանակն է, որ իր երկիրը պատրաստվի տնտեսության վրա նոր տիպի կորոնավիրուսի թողած հետեւանքների հաղթահարմանը։ Նա նաեւ ասել է, որ առկա է հիվանդության տարածման երկրորդ ալիքի վտանգը։ Այս մասին հայտնում է CNN-ը։ «Ինֆեկցիան աշխարհում շարունակվում է տարածվել։ Ուժգնանում են այն ռիսկերը, որոնք բերելու են համաշխարհային տնտեսության անկմանը։ Ուժգնանում են նաեւ անկայունության գործոններն ու անորոշությունն ավելի է սկսում դառնալ տիրապետող։ Ավելանում է ճնշումը Չինաստանի վրա՝ հիվանդության բերովի դեպքերով, ինչը մեր աշխատանքը, կապված սոցիալ-տնտեսական կյանքի վերականգնման հետ, դարձնում է ավելի դժվար եւ դիմադարձվում ենք նոր մարտահրավերների հետ»,- ասել է Ծինփինը։ Նա մանրամասնել է, որ Չինաստանը, աշխարհում կորոնավիրուսի տարածման բարդ իրավիճակում, պետք է գաղափարապես պատրաստ լինի՝ արտաքին իրադրության վատթարացման պայմաններում աշխատելուն։ Նշենք, որ վերջին մեկ օրում Չինաստանում 63 նոր դեպք է գրանցվել վարակման, որից վաթսունմեկ դեպքը եղել է բերովի, իսկ երկուսը՝ ներքին վարակման արդյունք են։