Ֆոն դեր Լայենը ողջունում է ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

Ֆոն դեր Լայենը ողջունում է ՀՀ-ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն ասել է, որ ողջունում է Հայաստանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի վավերացումը։

«Ես ողջունում եմ ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության վավերացումը Հայաստանի խորհրդարանի կողմից։ 

Հայաստանը միացել է օրենքի գերակայությանը հավատարիմ 123 պետություններին»,- գրել է նա X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։