Այնպիսի տպավորություն է, թե մենք հաճույք ենք ստանում գրունտային ճանապարհներից
2021թ. դեկտեմբեր
Թուրքը զավթեց Գորիս-Կապան ճանապարհը։
-Ունենք գրունտային այլընտրանքային ճանապարհ։
2022թ. օգոստոս
Թուրքին հանձնվեց Բերձորն ու մայրուղին։
- Ժամանակավոր օգտվելու ենք գրունտային ճանապարհից։
2022թ. դեկտեմբեր
Թուրքը փակեց Բերձորի միջանցքը Շուշիի հատվածում։
- Ունենք գրունտային ճանապարհ։
2023թ. մարտ
Թուրքը մտավ Բերձորի ճանապարհի գործող հատված։
- Նոր ճանապարհի հայաստանյան հատվածը չնայած որոշ հատվածներ գրունտային են, բայց կարող ենք օգտվել այդ ճանապարհից։
Այնպիսի տպավորություն է, որ մենք հաճույք ենք ստանում գրունտային ճանապարհներից։
Էս ինչ գրունտային ք․․․ի մեջ ենք, շատ կներեք։
Իսկ եթե լուրջ սա ցուցանիշ է հայկական կողմի իշխանությունների անկարողության, անզորության ու անտարբերության։ Իրենց անադեկվատ քայլերի արդյունքում ազգովի գրունտային ճահիճ ճզմվեցինք։
Կարծիքներ