Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել

Առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք՝ նախկին հաստատված օջախի շրջանակներից: Այս մասին հայտնում է Արցաի տեղեկատվականշտաբը։

Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 147 մարդու մոտ, որից 119-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 84 քաղաքացի:


Նախօրեին թեստավորումների նպատակով 68 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 2707 փորձանմուշի հետազոտություն»,- ասված է կառույցի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։