Հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից

Հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից

Ադրբեջանական այսօրվա կրակոցների պատճառով դարձյալ խաթարվել է Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը, խախտվել են աշխատողների իրավունքները: Հրատապ տարհանվել է գիշերային հերթապահություն իրականացնող 150 աշխատակից:

Այս փաստը ստուգվել և հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման կողմից: Արձանագրվել է նաև այս մասին «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության պաշտոնական հաստատումը:

Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ Սոթքի հանքի տարածքում ևս գիշերվանից կրակոցներ են։ Աշխատողները, հնարավորություն չունենալով մեքենայով իջնելու, ոտքով իջել են հանքավայրից՝ դեպի Վարդենիս։

Ներկա պահին հանքում աշխատողներ չկան, իսկ հանքավայրի տեխնիկան տարհանվել է տարածքից։