Զգուշանալով Թուրքիայի դերակատարությունից՝ Ֆրանսիան միջազգային վերահսկողություն է ցանկանում Լեռնային Ղարաբաղում

Զգուշանալով Թուրքիայի դերակատարությունից՝ Ֆրանսիան միջազգային վերահսկողություն է ցանկանում Լեռնային Ղարաբաղում

Ֆրանսիան միջազգային վերահսկողություն է ցանկանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում հրադադարի ռեժիմի իրագործման համար` անհանգստանալով, որ Ռուսաստանը և Թուրքիան կարող են գործարք կնքել` ապագա խաղաղ բանակցություններից արեւմտյան տերություններին դուրս մղելու համար:

Գրում է միջազգային «Ռոյթերս» լրատվական գործակալությունը։ 

Մինսկի խումբը համանախագահող Մոսկվան  Վաշինգտոնի և Փարիզի հետ էր վերահսկում  հակամարտությունը, բայց վերջիններս ներգրավված չէին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից մարտերը դադարեցնելու գործարքում։

Հրադադարի պահից ի վեր Ռուսաստանն Ադրբեջանի առանցքային դաշնակից, Մինսկի խումբը կոշտ քննադատող Թուրքիայի հետ բանակցություններ է վարել, որոնք կարող են հանգեցնել նրան, որ Անկարան զորք մտցնի տարածաշրջան: