Եթե Նիկոլ Փաշինյանին տեսնեի, կհարցնեի՝ ինչո՞ւ ենք կանգնել այս եզրագծին․ ԵՊՀ ուսանողուհի (տեսանյութ)
Այսօր Խորհրդարան-կառավարություն հարց ու պատասխանին, որին ներկա է նաեւ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ օթյակից հետեւում էին նաեւ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները։ «Հրապարակը» երկու ուսանողից հետաքրքրվեց՝ եթե Նիկոլ Փաշինյանին տեսնելու հնարավորություն լիներ, ապա որպես ապագա միջազգայնագետ, ի՞նչ հարցեր կուղղեին նրան։
Միջազգային հարաբերությունների 4-րդ կուրսի ուսանող Անի Ղարիբյանը Փաշինյանին Արցախի վերաբերյալ հարց ունի տալու․ «Ինձ համար կարեւորագույն խնդիր է մնացել Ղարաբաղյան հիմնահարցը, որը հանգուցալուծում չի ստացել։ Եթե ես վարչապետին հարց տալու հնարավորություն ունենայի, կհարցենի՝ ինչու՞ է փոխվել իր օրակարգը, 2018թ․-ից սկսած նա հայտարարել էր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, սակայն գնալով այդ հայտարարությունը փոխվում էր»։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ ուսանողն ասաց՝ Ալիեւը պահանջում եւ ստանում է։ «Որպես ապագա միջազգայնագետ, ես կարծում եմ, որ մեր այսօրվա վիճակի պատճառն այն է, որ Ադրբեջանը տեսնում է այսպես ասած՝ հնարավորություն, իսկ եթե տեսնում է հնարավորություն, չի սահմանափակվելու, եթե ստացավ Արցախը, ապա կստանա այն ինչ ուզում է։ Ալիեւը կհասնի մինչեւ անգամ նրան, որ մենք կկորցնենք մեր պետականությունը։ Դարավոր պատմություն ապրած Հայաստանը պարզապես գոյություն չի ունենա։ Հարցս սա է՝ ինչու՞ պիտի մենք հիմա կանգնած լինենք մի եզրագծի, որ չհասկանանք՝ տարիներ հետո որտեղ ենք լինելու»,- ասաց Անի Ղարիբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Կարծիքներ