Վանաձորում Փաշինյանին փոխանցել են թուղթ, գրիչ ու «մեծ ցավ»

Վանաձորում Փաշինյանին փոխանցել են թուղթ, գրիչ ու «մեծ ցավ»

«Արյունոտ ծաղրածու» նախագծի (ֆլեշմոբ) հեղինակները եղել են Վանաձորում։

«Մենք հիմա Վանաձորում ենք։ Հանդիպել ենք մեր երիտասարդներին, որոնք կուզեն Նիկոլօղլուի պայուսակի, ուսապարկի մեջ ինչ-որ բաներ նետել։ Ես կը խնդրեմ, որ մե քիչըմ աշխույժ լինեն բոլորը։ Ու կը խնդրեմ, որ շատ մարդիկ միանան մեզի», - տեսաուղերձում ասաց նախագծի համահեղինակ, ընդդիմադիր գործիչ Մկրտիչ Վարդանյանը։

Երիտասարդ երկու աղջիկ, միանալով ֆլեշմոբին, փոխանցեցին դատարկ թուղթ ու գրիչ՝ հրաժարականի դիմումի համար։ 

Ֆլեշմոբի հեղինակներ Մկրտիչ Վարդանյանը և իրավաբան Կարապետ Պողոսյանը Վանաձորում հանդիպել են նաև «Թռիչք» կրթամշակութային և խորհրդատվական կազմակերպության նախագահ Հովհաննես Նիկողոսյանի հետ։ 

«Ես ուսապարկի մեջ ցավ եմ գցում, մե՜ծ, մե՜ծ ցավ։ Էն աստիճանի մեծ ցավ, որ ինքը [Նիկոլ Փաշինյանը] պատճառեց էս ժողովրդին։ Որովհետև էսպիսի մեծ ցավ ժողովրդին գրեթե մեկ դար ոչ ոք չէր կարողացել պատճառել։ Էնպես որ, ես մեծ, անսահմանափակ մեծ ցավ եմ գցում ուսապարկի մեջ», - ասաց տեսաուղերձում Նիկողոսյանը։