ՌԴ Սարատովի մարզում ԱԹՍ-ը գրոհել է օդանավակայանի վրա. կան զոհեր

ՌԴ Սարատովի մարզում ԱԹՍ-ը գրոհել է օդանավակայանի վրա. կան զոհեր

Ռուսաստանի Դաշնության Սարատովի մարզում այսօր՝ դեկտեմբերի 5-ի առավոտյան անօդաչու թռչող սարքը հարձակվել է օդանավակայանի վրա։ Այս մասին գրում է ռուսական Baza տելեգրամ ալիքը։

Աղբյուրի տվյալներով, անհայտ ԱԹՍ-ն ընկել է թռիչքուղու վրա, ինչի հետևանքով երկու ինքնաթիռ վնասվել է։

Միաժամանակ, ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին, հայտնում են միջադեպի հետևանքով երեք զոհի և 5 վիրավորի մասին։