Եթե ամբողջ հայությամբ կամք ցուցաբերենք, կկարողանանք պահել Աղավնոն. Կարեն Հովհաննիսյան

Եթե ամբողջ հայությամբ կամք ցուցաբերենք, կկարողանանք պահել Աղավնոն. Կարեն Հովհաննիսյան

Ինչպես արդեն նշել ենք, Արցախի Քաշաթաղի շրջանի միակ հայաբնակ մնացած գյուղում ՝ Աղավնոյում «Վերջին զանգի» միջոցառում էր։

Միջոցառմանը մասնակցած Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Ներկայիս բարդ աշխարհաքաղաքական վիճակում և այն խնդիրների առկայության պարագայում շատ հնարավոր է, որ այս դպրոցում այլևս զանգեր չղողանջեն։ Չնայած այդ ամենի, և գյուղացիները, և պատկան մարմինները վճռական են, որպեսզի պահենք Աղավնոն։ Ինչքանով դա մեզ մոտ կստացվի, չգիտեմ, բայց եթե ամբողջ հայությամբ կամք ցուցաբերենք, հաստատ կարողանալու ենք պահել Աղավնոն»։

Մանրամասն՝ տեսանյութում