Վանոն ասում էր. «Հայաստանում մի միլիոնից ավել պետք չի, որ մնան» 

Վանոն ասում էր. «Հայաստանում մի միլիոնից ավել պետք չի, որ մնան» 

Հայաստանում ապրող հայերը հաճախ են սփյուռքահայերի այս կամ այն խոսքին, դիտարակմանը կտրուկ արձագանքում, թե` «Արի այստեղ ապրի, նոր խոսիր»: Որոշակի առումով սա հասկանալի արձագանք է. մարդը մտածում է, որ ինքն այստեղ ապրել է ցուրտ ու մութ տարիներին, Հայաստանը չի լքել անգամ պատերազմից հետո, սովի ու այլ զրկանքների վտանգը գլխին կախված, բայց դրսում փափուկ կյանքով ապրող հայը եկել` իրեն խորհուրդ ու խրատ է տալիս: Իսկ թե ինչու հայը,  բացի ցեղասպանությունից մազապուրծ փախչելը, դրանից հետո էլ, անգամ անկախության տարիներին դարձավ սփյուռքահայ, պատճառները տարբեր են, յուրաքանչյուրն ունի սփյուռքահայ դառնալու իր պատմությունը: 

ԱՄՆ-ում բնակվող Արմեն Զատիկյանը, ով ֆեյսբուքյան հանրությանը քաջածանոթ է, «Սփյուռքի ձայնը» հաղորդաշարի հետ հարցազրույցում  այս հարցի շուրջ ասաց. «Մարդկության պատմության մեջ չի եղել, որ տվյալ երկիրը անկախ հռչակվի, ու փոխանակ իր զավակներին դրսից հավաքի բերի տուն, դրսիններին` ներս չթողնի, դեռ մի բան էլ ավելին՝ այնպես անեն, որ ներսինները դուրս գան: Ո՞վ է ձեզ իրավունք տվել անկախությունից հետո դռները փակել հայի դեմ: Մենք բացառիկ ենք: Լեւոնը հայտարարեց, որ նարինջ ուտողները չպետք է խառնվեն Հայաստանի ներքին կյանքին: Իսկ Վանոն ասաց, որ Հայաստանում մեկ միլիոնից ավելի մարդ պետք չէ, որ ապրի, թող գնան դրսում աշխատեն` այստեղիններին պահեն: Իրենք որոշել էին թողնել մեկ միլիոն ՀՀՇ-ական, ՀՀՇ-ի «ժողջանին», իրենց աջակիցներին, մնացածին դուրս քշեին: Դա հատուկ ծրագիր էր, դրա համար հոսանքը անջատեցին, բերեցին սովը, մութը, ցուրտը, որ մարդիկ փախչեն երկրից: Ու սկսեցին թալանը: Իրենց չպահած թալանած Հայաստանը` սփյուռքը պահեց: Եթե սփյուռքը չլիներ, Հայաստանում վաղուց էպիդեմիա էր…»:

Արմեն Զատիկյանի հետ հարցազրույցը դիտեք Հրապարակ TV-ի եթերում՝ շաբաթ օրը: