Բելառուսում վտանգի նարնջագույն մակարդակ է․ ահազանգում է ՌԴ Պետդումայի պատգամավոր Արեքսեյ Ժուրավլյովը

Բելառուսում վտանգի նարնջագույն մակարդակ է․ ահազանգում է ՌԴ Պետդումայի պատգամավոր Արեքսեյ Ժուրավլյովը

Ռուսաստանի Պեդտումայի «Ռոդինա» խմբակցության պատգամավոր Աեքսեյ Ժուրավլյովը կարծում է, որ Բելառուսում քաղաքական բողոքների անվան տակ խաղարկվում է ուկրաինական Մայդանի սցենարը։ «Քաղաքական բողոքների անվան տակ արեւմտամետ ուժերը Բելառուսում խաղարկում են ուկրաինական Մայդանի սցենարը։ Սա վտանգի նարնջագույն մակարդակ է»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ժուրավլյովը։

Նա նախազգուշացրել է, որ Բելառուսը նույնպես կարող է վերածվել Արեւմուտքի մարիոնետի։ «Նպատակները հասկանալի են՝ վերածել Բելառուսը մարիոնետի՝ այնտեղ պետական հեղաշրջում իրականացնելով, որից հետո Բելառուսը կմիանա Արեւելա-Եվրոպական հակառուսական բլոկին։ Հիմա բելառուսական օրինական իշխանությունների համար կարեւոր է, որպեսզի չկրկնեն այն ճակատագրական սխալները, որոնք թույլ էին տվել գահընկեց արված ուկրաինական իշխանությունները ժամանակին»,- գրել է ռուս պատգամավորը։