Ferrari-ն մխրճվել է երթուղայինի մեջ

Ferrari-ն մխրճվել է երթուղայինի մեջ

Մոսկվայի հյուսիսարևմտյան շրջանում՝ «Շչուկինսկայա» մետրոյի կայարրանի մոտ Ferrari մակնիշի ավտոմեքենան մխրճվել է երթուղայինի մեջ․ վարորդը չի կարողացել ժամանակին արգելակել մեծ արագությամբ շրջադարձ կատերելիս։ Վթարը տեսանկարահանվել է , իսկ այն հրապարակել է Տրասնպորտի նախարարության մայրաքաղաքային վարչությունը Telegram-ում։

Երթուղայինը վթարի ժամանակ կանգնած է եղել կանգառում։ Տուժել են երկու՝ 60-65 տարեկան կանայք։
Baza-ի տվյալներով՝ մեքենայի սեփականատերը «Зайцев.Нет» երաժշտական «ծովահեն» ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Տրուխինն է։

Մանրամասները՝ տեսանյութում