Վանոյի ընկերները շատացել են ու այնպիսի հուշեր են պատմում, որ ես կլռեմ. Աղվան Վարդանյան

Վանոյի ընկերները շատացել են ու այնպիսի հուշեր են պատմում, որ ես կլռեմ. Աղվան Վարդանյան

Վառ անհատականություն և բացառիկ տաղանդավոր արձակագիր էր, մշակույթի մարդ։ Նա մեր պետականության ակունքներում կանգնած քաղաքական գործիչ էր։ Այս մասին քիչ առաջ Վանո Սիրադեղյանի հոգեհանգստի արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։

«Շատ ափսոս, հազար ափսոս։ Դեռ 80-ականների սկզբից մենք մտերիմներ ենք եղել, մի կյանք ենք ապրել իրար հետ։ Այն, ինչ կյանք ապրեց Վանո Սիրադեղյանը, իսկապես մեծ մարդու, վառ անհատականության կյանք էր, լույսի մեջ մնա։ Հուշե՞ր։ Գիտեք, հիմա Վանոյի ընկերները էնքան են շատացել ու այնպիսի հուշեր են պատմում, որ ես էլ չեմ պատմի։ Ոչ, շփում չեմ ունեցել, երբ հեռացել է դրանից հետո չենք շփվել։ Վերադարձը իհարկե հնարավոր էր, միանշանակ։ Նա իր կյանքի մնացած հատվածը փաստորեն օտարության մեջ անցկացրեց ու կարծում եմ, որ ի վերջո ժամանակը կբացահայտի այս ամենի իրական մեղավորներին»,- ասաց նա։