Բացվեց հուշակոթող՝ ի հիշատակ պատերազմում զոհված Սասունի (լուսանկարներ, տեսանյութ)

Բացվեց հուշակոթող՝ ի հիշատակ պատերազմում զոհված Սասունի (լուսանկարներ, տեսանյութ)

Արարատի մարզի Ավշար համայնքում այսօր բացվեց հուշակոթող՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված Սասուն Մովսիսյանի։ Մինչ բացման արարողությունը՝ ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին Արցախյան բոլոր պատերազմներում նահատակվածների հիշատակը։

Արարողությանը մասնակցում էին բնակիչներ, դպրոցականներ, որոնք ներկայացրին գյուղի 6 զոհի կենսագրությունը։

Հուշակոթողը կառուցվել է Մովսիսյան ընտանիքի միջոցներով, որոշակի օգնություն է ցուցաբերել նաեւ համայնքապետարանը։

Հուշակոթողի, ցայտաղբյուրի բացմանը մասնակցեցին նաեւ գյուղի զոհերի ծնողները, որոնք էլ իրենց որդիների անունները կախեցին տնկված եղեւնիներից։ Ներկա էին նաեւ հոգեւորականներ, որոնք աղոթեցին, օծման արարողություն կատարեցին։

Վերջում Սասունի մայրիկին՝ տիկին Անահիտին հանձնվեց Երախտագիտության մեդալ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում