«Եվրատեսիլ»-ում Հայաստանի ամենահավանական ներկայացուցիչն՝ ըստ բուքմեյքերների

«Եվրատեսիլ»-ում Հայաստանի ամենահավանական ներկայացուցիչն՝ ըստ բուքմեյքերների

Այսօր, ժամը  22:00-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում տեղի կունենա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որի հաղթողը իրավունք կստանա ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում։

«Դեպի Եվրատեսիլ» նախագծում կմրցեն հետևյալ մասնակիցները՝

1. Աթենա Մանուկյան
2. TOKIONINE
3. ERNA
4. Միրիամ Բաղդասարյան
5. Agop
6. Կարինա EVN
7. Վլադիմիր Արզումանյան
8. Հայկ Music
9. Արթուր Ալեք
10. Գաբրիել Ջիգ
11. EVA Rida
12. Սերգեյ եւ Նիկոլայ Հարությունովներ

Բուքմեյքերական ընկերությունները, ավանդույթի համաձայն, խաղադրույքներ են ընդունում, թե ով է դառնալու երգի հեղինակավոր մրցույթի Հայաստանի ներկայացուցիչը։

Ըստ Vivarobet-ի՝ «Եվրատեսիլ»-ում Հայաստանի ամենահավանական ներկայացուցիչը Վլադիմիր Արզումանյանն է։ Հիշեցնենք, որ նա «Մանկական Եվրատեսիլ-2010»-ի հաղթողն է։Երգիչն այս անգամ ներկայանում է «What's Going On Mama» երգով։ Վլադիմիր Արզումանյանի հաղթելու գործակիցն է՝ 2.00։

Երկրորդ հավանական ներկայացուցիչը հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն է։ Նա  բրիտանական X Factor շոուի մասնակից է։ Աթենայի մրցութային երգն է՝ «Chains On You»: Երգչուհու հաղթելու գործակիցն է՝ 3.20։

Երրորդ հավանական ներկայացուցիչը TOKININE-ն է` «Save Me» երգով։ Նա հանրությանն ավելի հայտնի է որպես Դավիթ Բադալյան։ Դավիթ Բադալյանը նաև երգահան ու երաժշտական պրոդյուսեր է, նախորդ տարվա Հայաստանի ներկայացուցչի՝ Սրբուկի երգի համահեղինակը։ Նրա հաղթելու գործակիցն է՝ 8.00:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը տեղի կունենա Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում՝ մայիսի 12-ին, 14-ին և 16-ին։