Հաջորդ շաբաթը Ռուսաստանում կլինի ոչ աշխատանքային․ Պուտին

Հաջորդ շաբաթը Ռուսաստանում կլինի ոչ աշխատանքային․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հաջորդ շաբաթը Ռուսաստանում կլինի ոչ աշխատանքային։ Պուտինը շեշտել է, որ չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ եւ նշել, որ երկարատեւ հանգստյան օրերը սահմանվում են, որպեսզի կորոնավիրուսի տարածումը սահմանափակվի։ «Հավատացեք ամենակարեւորն այն է, որ հիմա մնաք տանը»,- ասել է Պուտինը։ Սրանով հանդերձ, բոլոր պետական հաստատություններն ու այն բոլոր կառույցները, որոնք կոչված են բնականոն կենսագործունեությունը մարդկանց ապահովելու համար, կգործեն։